Play Video
5․Շարժումը և Սպիտակի երկրաշարժը | Արխիվ․ անկախացում

🔹Ինչո՞ւ էր 1988 թվականի աշունը Խորհրդային Հայաստանում անվանվում երկիշխանության շրջան։
🔹Ղարաբաղ կոմիտեն ինչպե՞ս է արձագանքում շարժմանը հակառուսականություն վերագրող մեղադրանքներին։
🔹Ինչո՞ւ է 1988 թվականի սեպտեմբերի կեսերից իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ավելի լարվում։
🔹Որո՞նք էին այն հիմնական դրույթները, որոնց վերաբերյալ որոշում պետք է ընդուներ Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը։
🔹1988 թ․ նոյեմբերի 7-ի հանրահավաքի պահանջներին ինչպե՞ս է արձագանքում ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանը։
🔹Արդյո՞ք Սուրեն Հարությունյանի արձագանքը բավարարում է ցուցարարներին։
🔹Ի՞նչ արգելքներ էր ենթադրում 1988 թ․ նոյեմբերի 24-ից Երևանում մտցված պարետային ժամը։
🔹Այդ նույն շրջանում որքա՞ն էր կազմում Ադրբեջանից տեղահանված հայերի թիվը։
🔹Քաղաքական ի՞նչ դրություն էր Հայաստանում, երբ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ Սպիտակի ավերիչ երկրաշարժը։
🔹Ինչպե՞ս Խորհրդային իշխանություններն արձագանքեցին աղետին։
🔹Ինչպե՞ս Խորհրդային մյուս հանրապետություններն ու աշխարհի այլ երկրներ արձագանքեցին երկրաշարժին։
🔹Գորբաչովի՝ Երևան այցի օրերին Ղարաբաղ կոմիտեի ո՞ր անդամներին ձերբակալեցին։
🔹Ըստ Համբարձում Գալստյանի հուշերի՝ ի՞նչ պայմաններում է տեղի ունեցել Ղարաբաղ կոմիտեի անդամների ձերբակալությունը։
🔹Երկրաշարժից հետո ի՞նչն էր առավելապես մտահոգում Միխայիլ Գորբաչովին։
🔹Ըստ Գորբաչովի համապատասխան ելույթի՝ ովքե՞ր էին օգտագործում Ղարաբաղի թեման այդ օրերին, և ի՞նչ հետևանքների կարող էր հանգեցնել Ղարաբաղյան շարժման ակտիվացումը։
🔹Երկրաշարժից հետո Ղարաբաղ Կոմիտեի անդամների վերաբերյալ ինչպե՞ս է արտահայտվում ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանը։

«Արխիվ. անկախացում» հաղորդաշարը Խորհրդային Միության վերջին տարիների և Հայաստանի անկախության հռչակման մասին է։ Ժամանակագրական առումով այն սկսվում է 1985 թվականից, երբ ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար է դառնում Միխայիլ Գորբաչովը։ Նրա նախաձեռնած Վերակառուցման գործընթացն էլ դառնում է Խորհրդային Միության փլուզման սկիզբը, և որպես հետևանք՝ միութենական հանրապետությունների անկախության հռչակումը։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search