Play Video
4․Հայոց համազգային շարժման կազմավորումը | Արխիվ․ անկախացում

🔹ԽՍՀՄ 19-րդ համամիութենական կոնֆերանսին ի՞նչ թեմաների է անդրադառնում Միխայիլ Գորբաչովը։
🔹Ինչպիսի՞ վերաբերմունք ուներ կենտրոնը շարժման նկատմամբ։
🔹Ի՞նչ պահանջներ ունեին Երևանում և Զվարթնոցում տեղի ունեցող գործադուլները։
🔹Ինչպե՞ս էին ճնշվում Երևանում տեղի ունեցող հանրահավաքները, և ինչպե՞ս էին հետաքննվում այդ դեպքերը ԽՍՀՄ Գերագույն խորհրդի դատախազության կողմից։
🔹ԼՂԻՄ ճակատագրի վերաբերյալ ի՞նչ տարբերակներ էին առաջարկում Խորհրդային իշխանությունները։
🔹Ինչպե՞ս էին Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի մասնագետները պատկերացնում ԼՂԻՄ ապագան։
🔹Իրադարձությունների զարգացումները ինչպե՞ս էին փոխել Ղարաբաղ կոմիտեի գործունեության հիմնական մոտեցումները։
🔹Լևոն Տեր-Պետրոսյանի՝ 1988 թ․ հուլիսի 25-ի ուղերձում ի՞նչ էր նշվում Ղարաբաղյան շարժման զարգացման մասին։
🔹Հայոց համազգային շարժման կազմավորումը ի՞նչ պայմաններում է տեղի ունեցել։
🔹Ովքե՞ր էին մշակել ՀՀՇ կանոնադրությունը։

«Արխիվ. անկախացում» հաղորդաշարը Խորհրդային Միության վերջին տարիների և Հայաստանի անկախության հռչակման մասին է։ Ժամանակագրական առումով այն սկսվում է 1985 թվականից, երբ ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար է դառնում Միխայիլ Գորբաչովը։ Նրա նախաձեռնած Վերակառուցման գործընթացն էլ դառնում է Խորհրդային Միության փլուզման սկիզբը, և որպես հետևանք՝ միութենական հանրապետությունների անկախության հռչակումը։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search