Play Video
3․ Ճնշումներ շարժման նկատմամբ | Արխիվ․ անկախացում

🔹Ի՞նչ դիրքորոշում ուներ կենտրոնը շարժման նկատմամբ։
🔹Ի՞նչ նպատակ էր հետապնդում իշխանության նախաձեռնած՝ ԼՂԻՄ-ի սոցիալ-տնտեսական բարեփոխումների ծրագիրը։
🔹Ի՞նչ բովանդակություն ուներ Կարեն Դեմիրճյանի՝ մարտի 26-ի հանրահավաքին ընդառաջ արված ելույթը։
🔹Ինչո՞ւ է Ղարաբաղ կոմիտեն ստիպված լինում մարդկանց կոչ անել դուրս չգալ հանրահավաքի։
🔹Ի՞նչ բովանդակություն ուներ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Լեռնային Ղարաբաղում սոցիալ-տնտեսական բարեփոխումներ անց կացնելու վերաբերյալ հայտարարությունը։
🔹Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման վերաբերյալ ի՞նչ առանցքային տարբերություններ կային առաջին Ղարաբաղ կոմիտեի և նոր Ղարաբաղ կոմիտեի դիրքորոշումների մեջ։
🔹Ի՞նչ էր ենթադրում շարժման նախաձեռնած՝ Գերագույն խորհրդի պատգամավորներից ԼՂԻՄ-ի մարզխորհրդի՝ փետրվարի 20-ի որոշման մասին միջնորդության պահանջումը։

«Արխիվ. անկախացում» հաղորդաշարը Խորհրդային Միության վերջին տարիների և Հայաստանի անկախության հռչակման մասին է։ Ժամանակագրական առումով այն սկսվում է 1985 թվականից, երբ ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար է դառնում Միխայիլ Գորբաչովը։ Նրա նախաձեռնած Վերակառուցման գործընթացն էլ դառնում է Խորհրդային Միության փլուզման սկիզբը, և որպես հետևանք՝ միութենական հանրապետությունների անկախության հռչակումը։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search