Play Video
2․ Ղարաբաղ կոմիտեի կազմավորումը | Արխիվ․ անկախացում

🔹Արդյո՞ք Միխայիլ Գորբաչովի՝ ԽՍՀՄ ղեկավար դառնալը էական փոփոխություններ առաջացրեց Հայաստանում։
🔹Ի՞նչ խնդիրների մասին էր ահազանգում հրապարակախոս Մարգո Ղուկասյանի «Չծնվածների պահանջով» հոդվածը։
🔹Ինչպիսի՞ դիմադրության էր արժանացել Խորհրդային Հայաստանում Ատոմակայան կառուցելու ծրագիրը։
🔹Ինչպե՞ս էին բնապահպանական դժգոհությունները վերաճում քաղաքականի այդ շրջանում։
🔹Ի՞նչ հետևանքներ է ունենում Խորհրդային Ադրբեջանի Չարդախլու գյուղի հայաթափումը։
🔹Խորհրդային շրջանում ԼՂԻՄ-ը Հայաստանին միավորելու ինչպիսի՞ փորձեր են եղել։
🔹Ի՞նչ պահանջներ ունեին 1988 թվականի փետրվարին ԼՂԻՄ-ում տեղի ունեցած զանգվածային հանրահավաքները։
🔹ԼՂԻՄ դեպքերին զուգահեռ ինչպիսի՞ իրավիճակ էր Հայաստանում։
🔹Ի՞նչ հանգամանքներում ձևավորվեց Ղարաբաղ կոմիտեն և ի՞նչ կազմով։
🔹Ի՞նչ էր իրենից ներկայացնում «Ավագների խորհուրդը», և ովքե՞ր էին խորհրդի անդամները։
🔹Ե՞րբ Հայաստանը միացավ ԼՂԻՄ-ում գլուխ բարձրացրած հանրահավաքներին, և ինչպիսի՞ն էր ՀԿԿԿ առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի արձագանքը երևանյան հանրահավաքներին։
🔹Ի՞նչ էր գրում «Ինքնորոշում» թերթը Ղարաբաղ կոմիտեի և հատկապես Իգոր Մուրադյանի գործունեության մասին։
🔹Ի՞նչ պայմաններում է ձևավորվում «Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն» և ի՞նչ կազմով։
🔹Կոմիտեի կազմի փոփոխությունը ինչպե՞ս է ազդում պայքարի բովանդակության վրա։

«Արխիվ. անկախացում» հաղորդաշարը Խորհրդային Միության վերջին տարիների և Հայաստանի անկախության հռչակման մասին է։ Ժամանակագրական առումով այն սկսվում է 1985 թվականից, երբ ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար է դառնում Միխայիլ Գորբաչովը։ Նրա նախաձեռնած Վերակառուցման գործընթացն էլ դառնում է Խորհրդային Միության փլուզման սկիզբը, և որպես հետևանք՝ միութենական հանրապետությունների անկախության հռչակումը։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search