Play Video
1․ Վերակառուցում | Արխիվ․ անկախացում

🔹Ի՞նչ լուրջ մարտահրավերներ ուներ ԽՍՀՄ-ը 20-րդ դարի 80-ական թվականներին։
🔹Այդ շրջանում հասարակական ի՞նչ տրամադրություններ և դժգոհություններ էին գերակայում խորհրդային հասարակությունում։
🔹Կոմունիստական իշխանություններն ինչպե՞ս են արձագանքում հանրության մեջ առկա փոփոխությունների պահանջին։
🔹Ի՞նչ պայմաններում Միխայիլ Գորբաչովը դարձավ ԽՄԿԿ կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար։
🔹Կադրային ի՞նչ փոփոխություններ իրականացրեց Միխայիլ Գորբաչովը։
🔹Ե՞րբ քաղաքական ուրվագիծ սկսեցին ստանալ ժողովրդավարություն, հրապարակայնություն, վերակառուցում և նման այլ հասկացությունները ԽՍՀՄ-ում։
🔹Ի՞նչ էր իրենից ներկայացնում «Հակաալկոհոլային պայքարի մասին» որոշումը։
🔹Ի՞նչ դրական արդյունքների հանգեցրեց հակաալկոհոլային պայքարը երկրում, և միաժամանակ ի՞նչ ռիսկեր էր այն պարունակում։
🔹Ի՞նչ էր ենթադրրում Վերակառուցումը ԽՍՀՄ-ում
🔹1980-ականների կեսերին ինչպիսի՞ն էր իրավիճակը Խորհրդային Հայաստանում։
🔹Ինչպե՞ս էր ընթանում Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի միջև 1984 թվականի սահմանազատումը։

«Արխիվ. անկախացում» հաղորդաշարը Խորհրդային Միության վերջին տարիների և Հայաստանի անկախության հռչակման մասին է։ Ժամանակագրական առումով այն սկսվում է 1985 թվականից, երբ ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար է դառնում Միխայիլ Գորբաչովը։ Նրա նախաձեռնած Վերակառուցման գործընթացն էլ դառնում է Խորհրդային Միության փլուզման սկիզբը, և որպես հետևանք՝ միութենական հանրապետությունների անկախության հռչակումը։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search