Ջութակից ալտի անցում կատարելու, ալտի առանձնահատկությունների և գործիքի խնամքի, նվագախմբին միանալու և դիրիժոր-նվագախումբ հարաբերությունների մասին է պատմում ՀԱՖՆ ալտահարուհի Լուսինե Խնկոյանը։
Բուն TV-ի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ «Ֆիլհարմոնիկ» նախագիծը պատմում է նվագախմբի երաժիշտների, նրանց անցած ճանապարհի, երաժշտական գործիքների ու աշխատանքային առօրյայի մասին՝ նպատակ ունենալով նոր կողմից բացահայտել Ազգային նվագախումբը։ «Ֆիլհարմոնիկ» նախագիծը բարձրակարգ երաժշտություն լսելու և նվագախմբի արհեստավարժ երաժիշտներին ճանաչելու աննախադեպ հնարավորություն է։