Play Video
ՔՄՀԿ հետազոտական ուղղությունների ներկայացում | Դավիթ Հովհաննիսյան

Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնը (ՔՄՀԿ) հիմնադրվել է Դավիթ Հովհաննիսյանի կողմից 2007 թ. ապրիլին և Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանումն է, որն իրականացնում է ֆունդամենտալ հետազոտություններ մշակութաբանության, քաղաքագիտության, աշխարհաքաղաքականության և այլ ոլորտներում: ՔՄՀԿ-ն իրագործում է նաև քաղաքակրթական գործընթացների փորձագիտական վերլուծություն և զբաղվում է ընթացիկ քաղաքական իրադարձային վերլուծությամբ: Հետազոտություններն իրականացվում են ՔՄՀԿ-ի աշխատակազմի կողմից՝ ԵՊՀ-ի համապատասխան բաժինների գիտական ներուժի ներգրավմամբ: ՔՄՀԿ-ի նպատակներից մեկն է ՀՀ պետական համապատասխան մարմինների համար մշակել առաջարկություններ և եզրակացություններ: Կենտրոնը հրատարակում է եռամսյակային վերլուծական տեղեկագիր և ամենամյա Ալմանախ, ինչպես նաև մենագրական ուսումնասիրություններ կենտրոնի հետազոտական ուղղվածության թեմաներով:

Դիտեք նաև՝

Search