Բարոյական դիլեմաներ աշխատաշուկայում․ արդար աշխատավարձից մինչև գործատուի պատասխանատվություն
🔹 intro
🔹 Առհասարակ էթիկական ի՞նչ խնդիրներ և հիմնահարցեր կան աշխատաշուկայում,
🔹 Արդյո՞ք աշխատանքային պայմանագիրը իսկապես աջակցում է աշխատակցին,
🔹 Ի՞նչ փոփոխություններ են կրել գործատու-աշխատակից հարաբերությունները վերջին տարիներին,
🔹 Ինչո՞ւ են ընկերությունները խուսափում աշխատավարձի չափ նշելուց,
🔹 Աշխատավարձ-արժանապատիվ կյանք հակասության առաջ բերած էթիկական խնդիրները,
🔹 Ինչո՞ւ Հայաստանում այսքան շատ օտարազգի աշխատողներ կան,
🔹 Արտաժամյա չվճարվող աշխատանք,
🔹 Որակյալ կադրերի պակաս․ ո՞ւմ մեղադրել։
Բուն զրույց. էթիկա հաղորդաշարի երկրորդ եթերաշրջանի հերթական թողարկմանն այս և այլ հարցերի մասին զրուցում են Հայարփի Սահակյանը և Staff.am-ի համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը։
Բուն զրույցի շրջանակներում «Էթիկա» հաղորդաշարը մարդկային փոխհարաբերությունների, բարոյական սկզբունքների և որոշումների բարդ աշխարհում ճիշտ կողմնորոշվելու մասին է։ Կփորձենք բացահայտել, թե ինչպես է էթիկան ձևավորում մեր առօրյա կյանքը, նպաստում առողջ հասարակության կառուցմանը և օգնում հաղթահարել դժվարին երկընտրանքները։
Զրույցների ընթացքում պատրաստի ու վերջնական պատասխաններ դժվար թե կարողանանք տալ, բայց հարցեր ու համատեղ փնտրտուքներ՝ ինչքան ուզեք։