Ֆրանկոֆոնիան երաժշտության համատեքստում | Բուն զրույց․ ֆրանկոֆոնիա

00:00 – intro
00:41 – Ինչպե՞ս և ո՞ր տարիքում ի հայտ եկավ ֆրանսերենի հանդեպ սերը Հայկ Մելիքյանի կյանքում։
03:49 – Լեզվամշակութային ի՞նչ ազդեցություն է ունեցել ֆրանսերենը Հայկ Մելիքյանի մասնագիտական գործունեության ընթացքում։
04:33 – Ինչպե՞ս և ո՞ր տարիքում Հայկ Մելիքյանը մասնագիտության հարցում կողմնորոշվեց։
07:13- Բա՞րդ են արդյոք դաշնակահար դառնալու ուղին և ընթացքը, թե՞ ամեն դեպքում հաճելի։
08:28 – Օրինաչա՞փ է արդյոք ժամանակակից դասական երաժշտության հանդեպ հանդիսատեսի պակաս հետաքրքրվածությունը։
10:25 – Ինչպե՞ս է երաժշտությունն ազդել Հայկ Մելիքյանի աշխարհընկալման վրա։
11:41 – Ինչպե՞ս է արտահայտվում ֆրանսիացի կոմպոզիտորների հանդեպ հետաքրքրությունը Հայկ Մելիքյանի գործունեության մեջ։
14:42 – Ինչպե՞ս և ում կողմից կազմակերպվեցին Երևանի բոլոր երաժշտական դպրոցներում Հայկ Մելիքյանի անցկացրած վարպետության դասերը։
18:12 – Ի՞նչ սկզբունքով են հիմնադրվել «1900+» և «2000+» երաժշտական նախագծերը, և ո՞րն է այս նախագծերի հիմնական նպատակը։
22:21 – Ինչպե՞ս է իրականացվում ժամանակակից ֆրանսիացի կոմպոզիտորների «բացահայտումը»։
24:35 – Որո՞նք են դաշնակահարի ամենասիրելի և ոչ այնքան սիրելի ֆրանսերեն բառերը։

«Բուն զրույց.ֆրանկոֆոնիա» հաղորդաշարի հերթական թողարկմանը այս հարցերի շուրջ են զրուցում Արփի Նանյանը և երաժիշտ, դաշնակահար Հայկ Մելիքյանը։

Ինչպե՞ս է Հայաստանը կապիտալացնում Ֆրանկոֆոնիան։ Ո՞րն է Ֆրանկոֆոնիայի դերը Հայաստանի զարգացման գործում։ Սրանք են այն հարցերը, որոնց անդրադառնում ենք «Բուն զրույց․ֆրանկոֆոնիա» հաղորդմանը զարգացման տարբեր ծրագրերում ներգրավված մեր ֆրանսախոս հյուրերի հետ։

Շարքի մյուս թողարկումները կարող եք դիտել այստեղ՝ https://bit.ly/3C53VHI

Դիտեք նաև՝

Search