Շախմատ հաղորդաշարի հերթական թողարկումը նվիրված է Շախմատի աշխարհի 17-րդ չեմպիոն Դին Լիրենին։
Նորայր Հովհաննիսյանն անդրադառնում է Լիրենի կյանքին ու շախմատային հաջողություններին, իսկ Վարդան Մելքոնյանը ներկայացնում է շախմատիստի խաղացած լավագույն պարտիաներից մեկը։
Շախմատ հաղորդաշարի ընթացքում անդրադառնում ենք շախմատային իրադարձությունների, իրականացնում վերլուծություններ, ինչպես նաև ներկայացնում վարպետության էտյուդներ։
Հաղորդաշարը իրականացվել է Երևանի Շախմատի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ։