Շախմատ հաղորդաշարի հերթական թողարկումը նվիրված է Շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենին:
Նորայր Հովհաննիսյանն անդրադառնում է Կառլսենի կյանքին ու շախմատային հաջողություններին, իսկ Վարդան Մելքոնյանը ներկայացնում է Կառլսենի խաղացած լավագույն պարտիաներից մեկը։
«Շախմատ» հաղորդաշարի ընթացքում անդրադառնում ենք շախմատային իրադարձությունների, իրականացնում վերլուծություններ, ինչպես նաև ներկայացնում վարպետության էտյուդներ։
Հաղորդաշարը իրականացվել է Երևանի Շախմատի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ։