Play Video
Վլադիմիր Կրամնիկ | Շախմատ

Վլադիմիր Կրամնիկ

Շախմատ հաղորդաշարի հերթական թողարկման առաջին հատվածում Նորայր Հովհաննիսյանը նախ ամփոփում է Երևանի շախմատի մարզադպրոցների թիմային առաջնության արդյունքները, ապա ներկայացնում անցնող շաբաթվա շախմատային մյուս իրադարձությունները։

Շախմատային աշխարհի ամենակաևոր նորությունն իհարկե աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցաշարն էր, որի վերջին տուրը կայացավ դեկտեմբերի 12-ին։

Լարված պայքարում 18-ամյա հնդիկ շախմատիստ Գուկեշ Դոմմարաջուն օգտվեց մրցակցի սխալից և դարձավ աշխարհի 18-րդ չեմպիոնը՝ հաղթելով չինացի Դին Լիրենին։

Թողարկման երկրորդ հատվածը նվիրված է Շախմատի աշխարհի 14-րդ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի կյանքին և շախմատային հաջողություններին, Վարդան Մելքոնյանն էլ ներկայացնում է Կրամնիկի խաղացած լավագույն պարտիաներից մեկը։

«Շախմատ» հաղորդաշարի ընթացքում անդրադառնում ենք շախմատային իրադարձությունների, իրականացնում վերլուծություններ, ինչպես նաև ներկայացնում վարպետության էտյուդներ։

Հաղորդաշարը իրականացվել է Երևանի Շախմատի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search