🔹Ինչո՞ւ են պետական մարմինները երբեմն խուսափում մրցակցային գնումներից, և ինչպե՞ս անել, որ մրցութային ընթացակարգով ձեռք բերվող ապրանքը լինի որակյալ։
🔹Ինչո՞ւ է կարևոր, որ պետական գնումների մեթոդաբանությունը լինի լինի թափանցիկ։
🔹 Պետական գնումների ընթացակարգի մասին։
🔹Արդյո՞ք հանրությունն իրապես ակնկալում է, որ պետական գնումների գլխավոր չափորոշիչը:
🔹Հանրային վերահսկողության ինստիտուտն ի՞նչ դեր ունի պետական գնումների գործընթացի ողջ շղթայում։
«Քաղաքացի-պետություն» փոդքասթում զրուցում են Դանիել Իոաննիսյանը և ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գնումների ոլորտի համակարգող Արեգ Ավանեսյանը։
Ինչպիսի՞ն են պետության և քաղաքացիների հարաբերությունները Հայաստանում: Ո՞ր գլխավոր սկզբունքների շուրջ պետք է կառուցվեն այդ հարաբերությունները և ինչպե՞ս կարելի է մեծացնել այդ հարաբերությունների արդյունավետությունը: Հենց այս հարցերի քննարկման է նվիրված «Քաղաքացի-պետություն» հաղորդաշարը։