Play Video
Հարգանքը հարաբերություններում | Երկուսով | Անուշ Ալեքսանյան

Հաճախ մտածում ենք, որ հարաբերություններում ի հայտ եկող խնդիրներն առավելապես կապված են մեր կամ մեր զուգընկերոջ առանձնահատկություններից, արժեհամակարգից կամ մանկական տրավմաներից։ Երբեմն անգամ մանկական տրավմաների գերարժևորումը դառնում է արդարացում մեր բոլոր անցանկալի կամ բացասական քայլերի ու գործողությունների։
Հարաբերություններին ավելի հեռվից նայելիս, սակայն, հասկանալի է դառնում, որ խնդիրների մեծ մասը գալիս է միմյանց հանդեպ հարգանքի բացակայությունից։

Հոգեբան Անուշ Ալեքսանյանը «Երկուսով» հաղորդաշարի հերթական թողարկմանն անդրադառնում է հարաբերություններում հարգանքի կարևորությանն ու հարգանքի հետևյալ դրսևորումներին․

🔹Հարգանք պահանջմունքների նկատմամբ,
🔹Հարգանք զգացմունքների նկատմամբ,
🔹Հարգանք ժամանակի նկատմամբ,
🔹Հարգանք նպատակների նկատմամբ,
🔹Հարգանք շրջապատի նկատմամբ,
🔹Հարգանք աշխարհընկալման նկատմամբ։

Ամուսնություն, սեր, ընկերություն․․․ միջանձնային հարաբերությունների ամենակարևոր և ամենաանտեսված հարցերի մասին «Երկուսով» հաղորդաշարի տաղավարում խոսում է համանուն հոգեբանական կենտրոնի հիմնադիր և տնօրեն, հոգեբան Անուշ Ալեքսանյանը։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search