🔹Ի՞նչ կառուցվածք ուներ դասային համակարգը Վաղ Հռոմեական հանրապետությունում։
🔹Ովքե՞ր էին պատրիկները, և ի՞նչ իրավունքներ ու պարտականություններ ունեին նրանք։
🔹Ի՞նչ հետևանքներ ունեցավ ներգաղթյալների մեծ հոսքը դեպի Հռոմ։
🔹Ովքե՞ր էին պատրոններն ու կլիենտները, և ինչպիսի՞ն էին նրանց հարաբերությունները։
🔹Ի՞նչ ծագում ունի «պլեբեյ» բառը, և ի՞նչ կարգավիճակում էին պլեբեյները Հռոմում։
🔹Ի՞նչը դրդեց պլեբեյներին առաջին անգամ ընդվզել պատրիկների դեմ և լքել Հռոմը։
🔹Ի՞նչ հանգամանքներում պլեբեյները հիմնեցին իրենց աշխարհաժողովը և գործադիր իշխանության մարմինը։
🔹Ի՞նչը ստիպեց Հռոմում գրավոր օրենքների ստեղծմանը, և ովքե՞ր էին մշակում այդ օրենքները։
🔹Ի՞նչ ոլորտներ ու թեմաներ էին ներառում այդ գրավոր օրենքները, և հօգուտ պլեբեյների` ի՞նչ զիջումների էին գնացել պատրիկները։
🔹Ո՞վ էր ցենզորը, և ի՞նչ իրավունքներ էին վերապահված նրան։
Հին Հռոմի պատմությունը պատմական «աշխատանոց» է: Այնտեղ են ձև ստացել քաղաքական, տնտեսական, հոգեբանական, կրոնական և ընկերային իրողություններ, որոնք ժառանգվել են հետագա քաղաքակրթությունների կողմից։
Ալբերտ Ստեփանյանի «Հռոմեական հանրապետություն» բացառիկ հաղորդաշարի դասախոսությունները պատմում են հին Հին Հռոմի Հանրապետության ձևավորման, հաստատման, ընթացքի և անկման մասին։