Play Video
8․Շախմատ | Միխայիլ Տալ

Նախորդ շաբաթ տեղի ունեցավ Երևանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված Կայծակնային շախմատի Երևանի գավաթ մրցաշարը։ Մրցաշարի արդյունքների, ինչպես նաև Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող դպրոցականների համաշխարհային գիմնազիադայի ու Բրազիլիայում ընթացող շախմատի աշխարհի մինչև 18 տարեկան պատանիների առաջնության մասին է պատմում Նորայր Հովհաննիսյանը։

Թողարկման երկրորդ հատվածը նվիրված է շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի կյանքին և շախմատային հաջողություններին, Վարդան Մելքոնյանն էլ ներկայացնում է նրա խաղացած լավագույն պարտիաներից մեկը։

«Շախմատ» հաղորդաշարի ընթացքում անդրադառնում ենք շախմատային իրադարձությունների, իրականացնում վերլուծություններ, ինչպես նաև ներկայացնում վարպետության էտյուդներ։

Հաղորդաշարը իրականացվել է Երևանի Շախմատի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search