Արդեն երեք տարի է՝ հոկտեմբեր ամսին անցկացվում է «Սոցիալական արդարությունը դպրոցում» ուսուցչական համաժողովը։ Համաժողովի կազմակերպիչը Global to local կազմակերպությունն է, որի գլխավոր նպատակն է նպաստել դպրոցներում անվտանգ միջավայրի ստեղծմանը։
Այդ նպատակին հասնելու համար իրականացվող կրթական ու մշակութային ծրագրերի, այդ թվում՝ ուսուցչական համաժողովի մասին են զրուցում Հայաստան Գրիգորյանը և Global to local կազմակերպության հիմնադիր տնօրեն Իրինա Ալեվերտը։
«Բուն զրույց․ կրթություն» շարքը նվիրված է կրթական համակարգին, առկա խնդիրներին ու մարտահրավերներին, զարգացման հեռանկարներին և այսօր կրթության ոլորտում տեղի ունեցող բազմաթիվ փոփոխությունների ազդեցությանը։ Զրույցից զրույց կրթության վերաբերյալ դրվում է «ինչպես» հարցը․ ինչպե՞ս ունենալ լավ կրթական համակարգ, ինչպե՞ս մոտիվացնել սովորողներին և դասավանդողներին, ինչպե՞ս ճիշտ կազմակերպել կամ կառավարել կրթությունը, ինչպե՞ս ստեղծել լավ դասագրքեր և այլն։