Play Video
6․Շախմատ | Միխայիլ Բոտվիննիկ

«Շախմատ» հաղորդաշարի հերթական թողարկման առաջին մասում Նորայր Հովհաննիսյանը ներկայացնում է Ղազախստանի Պավլոդար քաղաքում ընթացող Պավլոդար Օփեն 2024 շախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստների գրանցած արդյունքները, ապա անդրադառնում նաև Սենտ Լուիսում անցկացվող 2024 թվականի ԱՄՆ-ի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնություններին։

Թողարկման երկրորդ մասը նվիրված է շախմատի աշխարհի 6-րդ չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկի կյանքին և շախմատային հաջողություններին, Վարդան Մելքոնյանն էլ ներկայացնում է նրա խաղացած լավագույն պարտիաներից մեկը։

«Շախմատ» հաղորդաշարի ընթացքում անդրադառնում ենք շախմատային իրադարձությունների, իրականացնում վերլուծություններ, ինչպես նաև ներկայացնում վարպետության էտյուդներ։

Հաղորդաշարը իրականացվել է Երևանի Շախմատի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search