Շախմատ հաղորդաշարի հերթական թողարկման առաջին մասում Նորայր Հովհաննիսյանն ամփոփում է Հայաստանում ընթացած Ծաղկաձոր Օփեն շախմատի միջազգային մրցաշարի արդյունքները։
Թողարկման երկրորդ հատվածը նվիրված է Շախմատի աշխարհի 5-րդ չեմպիոն Մաքս Էյվեի կյանքին և շախմատային հաջողություններին, Վարդան Մելքոնյանն էլ ներկայացնում է շախմատիստի խաղացած լավագույն պարտիաներից մեկը։
«Շախմատ» հաղորդաշարի ընթացքում անդրադառնում ենք շախմատային իրադարձությունների, իրականացնում վերլուծություններ, ինչպես նաև ներկայացնում վարպետության էտյուդներ։
Հաղորդաշարը իրականացվել է Երևանի Շախմատի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ։