Play Video
Հարաբերությունների որակը | Երկուսով | Անուշ Ալեքսանյան

Բոլորս էլ ցանկանում ենք, որ մեր հարաբերությունները որակյալ լինեն, ու մենք մեզ ապահով ու հարմարավետ զգանք, բայց միշտ չէ, որ ունենում ենք ցանկալի արդյունք։

Որո՞նք են այն հիմնական խնդիրները, որ հանգեցնում են հարաբերությունների ցածր որակի։
🔹 Անվստահություն. որտեղի՞ց են գալիս ակունքները։
🔹Պահանջներ. ինչո՞ւ է կարևոր նաև հիշել այն ամենը, ինչից գոհ ենք։
🔹Ծնող-երեխա դերերով հարաբերություններ. ի՞նչ խնդիրների է հանգեցնում կողմերից մեկի` մյուսի համար ծնողի գործառույթն իրականացնելու փորձը։
🔹Զոհականացում. արդյո՞ք զոհեր մատուցել նշանակում է ավելի շատ սիրել դիմացինին, քան նա է մեզ սիրում։
🔹 Չասված խոսքեր. առողջ երկխոսության դերը հարաբերությունների որակի հարցում։

Ամուսնություն, սեր, ընկերություն․․․ միջանձնային հարաբերությունների ամենակարևոր և ամենաանտեսված հարցերի մասին «Երկուսով» հաղորդաշարի տաղավարում խոսում է համանուն հոգեբանական կենտրոնի հիմնադիր և տնօրեն, հոգեբան Անուշ Ալեքսանյանը։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search