Play Video
17․ Քաղաքապետարան-քաղաքացի կապը| Քաղաքացի-պետություն

🔹 Ի՞նչ հնարավորություն է տալիս Երևանի բնակիչներին Active Citizen հավելվածը։
🔹 Ի՞նչ դրական ազդեցություն կարող է ունենալ քաղաքացիների՝ քաղաքում առկա խնդիրներն արձանագրելու մշակույթի զարգացումը։
🔹 Հիմնականում ի՞նչ խնդիրներ են բարձրաձայնում քաղաքացիները Active Citizen հավելվածի միջոցով։
🔹Հավելվածում պարբերաբար ի՞նչ նոր հնարավորություններ են ներդրվում։
🔹Հիմնականում ո՞ր խնդիրներն են արագ և հեշտ լուծում ստանում, և որո՞նք՝ հակառակը։
🔹 Ինչո՞ւ է կարևոր քաղաքացիների հետ անկեղծ և թափանցիկ հաղորդակցությունը։
🔹 ՀՀ քաղաքացիների լայն շրջանակներում արրդյո՞ք կա հստակ տարանջատում կենտրոնական պետական իշխանության ենթակա խնդիրների և համայնքային իշխանությանը ենթակա խնդիրների միջև։
🔹Ի՞նչ բովանդակություն ունի «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի նախագիծը։
🔹Հայ հասարակությունն ինչպիսի՞ պատկերացումներ ունի մասնավոր և հանրային սեփականությունների վերաբերյալ։
🔹 Ի՞նչն է հիմնական պատճառը, որ Երևանի բնակիչների զգալի հատվածը խուսափում է համատիրությունների հարկերը վճարելուց։

«Քաղաքացի-պետություն» փոդքասթում զրուցում են Դանիել Իոաննիսյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։

Ինչպիսի՞ն են պետության և քաղաքացիների հարաբերությունները Հայաստանում: Ո՞ր գլխավոր սկզբունքների շուրջ պետք է կառուցվեն այդ հարաբերությունները և ինչպե՞ս կարելի է մեծացնել այդ հարաբերությունների արդյունավետությունը: Հենց այս հարցերի քննարկման է նվիրված «Քաղաքացի-պետություն» հաղորդաշարը։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search