Ալբեր Կամյու. Մարդն ըմբոստացած | Քաղաքականության տեսություն

20-րդ դարն ըմբռնելու մտավորական փորձերը բազմաթիվ են։ Արժեքավոր գիտական, փիլիսոփայական ու գեղարվեստական մի շարք գործեր խիզախել են բաց աչքերով նայել այդ ժամանակաշրջանին։

Առանձնահատուկ հետաքրքիր են այն գործերը, որոնց հեղինակները նաև այդ իրադարձությունների վկան ու մասնակիցն են։

Դրանց թվին է պատկանում ֆրանսիացի գրող, էսսեիստ, հրապարակախոս ու էկզիստենցիալիզմի ականավոր ներկայացուցիչ Ալբեր Կամյուն։ Նրա մտավոր ժառանգության մեջ ուրույն, փիլիսոփայական առումով կենտրոնական դեր ունի «Մարդն ըմբոստացած» մեծածավալ էսսեն։

Դիտեք նաև՝

Search