Մեր ժամանակներում մարդու, հասարակությունների կյանքը հնարավոր են դարձնում տարատեսակ կառույցներ, հաստատություններ ու հարմարանքներ։ Դրանք հյուսում են մի ցանց, որի մեջ էլ այդ կյանքն ամեն օր ընթանում է։ Իհարկե ոչ անպայմանորեն սահուն, առանց խոչընդոտների։
Մտածողները շատ տարբեր, որոշ դեպքերում՝ իրարամերժ տեսանկյունից կարող են ցույց տալ, թե դրանք ինչ արմատներ ունեն, ինչպես են ձևավորվել ու ժամանակի ընթացքում բարդացել, ինչպես են միմյանց հետ փոխկապակցված կամ ինչու են առժամանակ անհետացել մարդու և հասարակությունների կյանքից, ապա նորից վերադարձել։
Այս տրամաբանության մեջ պարտքի վերաբերյալ ուշագրավ ուսումնասիրություն է արել ամերիկացի մարդաբան, անարխիստ մտածող ու ակտիվիստ Դեյվիդ Գրեբերը։ Այդ ուսումնասիրության հիման վրա 2011 թվականին լույս է տեսել նւրա «Պարտք․ առաջին հինգ հազար տարին» աշխատությունը։