Սեռը և գենդերը Սիմոն դը Բովուարի «Երկրորդ սեռը» աշխատությունում․ Ջուդիթ Բաթլեր
Կան գործեր, որոնցում արծարծվող գաղափարներն առանձնահատուկ իրարանցում են առաջացնում, հանդիպում սուր հակազդեցության ու քննադատության։ Այդ ամենը վկայում են, որ հեղինակը շոշափում է մարդկային գոյության նուրբ ու զգայուն թեմաներ։
Այս հանգամանքը կարող է սաստկանալ նաև գործնական հետևանքներով, որ ի հայտ են գալիս այդ գաղափարների ազդեցությամբ կամ մեկ այլ լեզվական միջավայրում դրանք հասկանալի դարձնելու փորձի դեպքում։ Չէ՞ որ գաղափարներն ամենևին չեզոք ու անկախ չեն լեզվական ու մշակութային միջավայրից։
Վերջին տասնամյակներում այսպիսի ճակատագրի է արժանացել «Գենդեր» բառը, և ամնեևին պատահական չէ, որ մշակութային, լեզվական որոշ տարածաշրջաններում դրա հանդեպ ոչ միանշանակ վերաբերմունք կա։