«Կանանց հարթակ» փոդքաստի ընթացքում ներկայացնելու ենք Հայաստանում հանրօգուտ աշխատանք իրականացնող ակտիվ կանանց։
Փոդքաստի առաջին հյուրն իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն է, ում հետ քննարկել ենք հետևյալ թեմաները․
🔹 Մի քանի մասնագիտությունների համատեղում,
🔹 Կանանց ջատագովություն․ ի՞նչ ունենք արձանագրելու,
🔹 Կանանց հանդեպ բռնություն և հավասարակշռության պահպանում,
🔹 Բռնության արատավոր շղթա,
🔹 Ի՞նչ անի բռնության ենթարկվող կինը,
🔹 Պայքար բռնության օջախի դեմ,
🔹 Պատերազմը որպես բռնության տեսակ,
🔹 Ինչպե՞ս դիմակայել սթրեսին,
🔹 Կանայք` տարատեսակ պաշտոններում,
🔹 Ի՞նչ անել, եթե բռնության է ենթարկվում իրավապաշտպանը։