Գաղափարախոսություն և ահաբեկում․ կառավարման նորահայտ ձև | Քաղաքականության տեսություն

Ուսումնասիրողի համար իրականության մենջ նորը նկատելն ու ձևակերպելը ենթադրում է ստեղծագործականություն, եղած կլիշեներից դուրս գալու համարձակություն ու համառություն։

2-րդ աշխարհամարտից հետո քաղաքական մտածողների համար նմանատիպ մի գործ էր ըմբռնել ու արտահայտել այն, ինչ անվանում էին տոտալիտարիզմ։ Իրողությունը նկարագրելու, անգամ անվանելու փորձերը սկսվել էին 1920-ականներին, բայց ակադեմիական քիչ թե շատ ամբողջական բնույթը վեր հանող նկարագրերն ասպարեզ իջան միայն 2-րդ համաշխարհային պատերազմից հետո։

«Քաղաքականության տեսություն» հաղորդաշարի «Գաղափարախոսություն և ահաբեկում․ կառավարման նորահայտ ձև» թողարկման ընթացքում Նաիրա Մկրտչյանն անդրադառնում է քաղաքական տեսաբան Հաննա Արենդթի համանուն հոդվածին, որտեղ հեղինակն անդրադառնում է վերը նշված հարցերին։

Դիտեք նաև՝

Search