Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» հաղորդաշարի հերթական թողարկմանը Թուրքիայի նախկին դեսպան, «Անկարա» քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Մեհմեթ Ֆաթիհ Ջեյլանը և Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը քննարկում են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը։
🔹 Թուրքիայի քաղաքական առաջնահերթությունները տարածաշրջանում,
🔹 Արդյո՞ք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն ունի նախապայմաններ։
🔹 Հայաստանի հյուրընկալության մասին,
🔹 Ինչպե՞ս են ընկալվում հաղորդակցությունների բացման հարցում Հայաստանի 4 սկզբունքները Թուրքիայում,
🔹 Ի՞նչն է խանգարում կամ պակասում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին,
🔹 Արդյո՞ք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի ձգձգումը կարող է վնասել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին,
🔹 Արդյո՞ք Թուրքիան կարող է ավելին անել ի նպաստ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի,
🔹 Հայկական կողմի անպատասխան ջանքերը Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում,
🔹 Թուրքիայի տնտեսական վիճակը ներկայումս,
🔹 Հայկական հետքը Թուրքիայում։