🔹 Հեքիաթների էթիկական գործառույթը,
🔹 Հեքիաթների իրական հասցեատերը,
🔹 Հեքիաթների ուղերձները,
🔹 Օսկար Ուայլդի և Շառլ Պեռոյի հեքիաթները,
🔹 Հեքիաթների դաստիարակչական բաղադրիչը,
🔹 Չարն ու բարին հեքիաթներում,
🔹 Հանդուրժողականության ու համեստության ընկալումները,
🔹 Հայկական հեքիաթներ,
🔹 «Անահիտ» հեքիաթի բարոյական ուղերձները,
🔹 3-րդ եղբոր ֆենոմենը,
🔹 Ֆեմինիզմը և «Մոխրոտը» հեքիաթը,
🔹 Ինչպե՞ս փոխանցել հեքիաթը երեխային՝ չշեղվելով պատմական համատեքստից,
🔹 Ժամանակակից մոտիվները հեքիաթներում։
🔹 Հեքիաթների վերամարմնավորումներ։
Բուն զրույց. էթիկա հաղորդաշարի երկրորդ եթերաշրջանի հերթական թողարկմանն այս և այլ հարցերի մասին զրուցում են Հայարփի Սահակյանն ու Բանասիրական գիտությունների դոկտոր, թարգմանիչ, Հովհաննես Թումանյանի թանգարանի հեքիաթագիտության բաժնի ղեկավար Ալվարդ Ջիվանյանը։
Բուն զրույցի շրջանակներում «Էթիկա» հաղորդաշարը մարդկային փոխհարաբերությունների, բարոյական սկզբունքների և որոշումների բարդ աշխարհում ճիշտ կողմնորոշվելու մասին է։ Կփորձենք բացահայտել, թե ինչպես է էթիկան ձևավորում մեր առօրյա կյանքը, նպաստում առողջ հասարակության կառուցմանը և օգնում հաղթահարել դժվարին երկընտրանքները։
Զրույցների ընթացքում պատրաստի ու վերջնական պատասխաններ դժվար թե կարողանանք տալ, բայց հարցեր ու համատեղ փնտրտուքներ՝ ինչքան ուզեք։