Երբ ալգորիթմները գիտեն ավելին, քան դու․ Privacy

🔹Անձնական տվյալների պաշտպանություն և էթիկա,
🔹 Տեխնոլոգիական առաջընթացն ու էթիկայի ուշացող արձագանքը,
🔹 Անձնական տվյալների պաշտպանության բարոյական և տեխնոլոգիական բաղադրիչները,
🔹 Պետության անելիքը,
🔹 Data privacy և data protection,
🔹 Ի՞նչ ենք տարածում սոցիալական ցանցերում,
🔹 Վտանգներ և ռիսկեր,
🔹 Մարդիկ ավելի լավն են, քան մեզ թվում է։

Բուն զրույց. էթիկա հաղորդաշարի երկրորդ եթերաշրջանի հերթական թողարկմանն այս և այլ հարցերի մասին զրուցում են Հայարփի Սահակյանն ու Chessify ընկերության հիմնադիր և տնօրեն Գոռ Վարդանյանը։

Բուն զրույցի շրջանակներում «Էթիկա» հաղորդաշարը մարդկային փոխհարաբերությունների, բարոյական սկզբունքների և որոշումների բարդ աշխարհում ճիշտ կողմնորոշվելու մասին է։ Կփորձենք բացահայտել, թե ինչպես է էթիկան ձևավորում մեր առօրյա կյանքը, նպաստում առողջ հասարակության կառուցմանը և օգնում հաղթահարել դժվարին երկընտրանքները։
Զրույցների ընթացքում պատրաստի ու վերջնական պատասխաններ դժվար թե կարողանանք տալ, բայց հարցեր ու համատեղ փնտրտուքներ՝ ինչքան ուզեք։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search