🔹 Արդյունավետ հաղորդակցությունն էթիկայի համատեքստում,
🔹 Հաղորդակցության կանոններն ու հմտություններն աշխատանքային և կրթական միջավայրում,
🔹 Կեղծ, ուռճացված հարգանքի խնդիրը հաղորդակցության ոլորտում,
🔹 Սոցիալական մեդիան որպես հաղորդակցության ուրույն մոդել,
🔹 Էթիկական նորմերը VIP անձանց հետ շփման ընթացքում,
🔹 Մշակութային զգայունությունն այլազգի անձանց հետ հաղորդակցման ժամանակ։
Բուն զրույց. էթիկա հաղորդաշարի երկրորդ եթերաշրջանի հերթական թողարկմանն այս և այլ հարցերի մասին զրուցում են Հայարփի Սահակյանն ու հաղորդակցության և մեդիա փորձագետ Մանվել Քեշիշյանը։
Բուն զրույցի շրջանակներում «Էթիկա» հաղորդաշարը մարդկային փոխհարաբերությունների, բարոյական սկզբունքների և որոշումների բարդ աշխարհում ճիշտ կողմնորոշվելու մասին է։ Կփորձենք բացահայտել, թե ինչպես է էթիկան ձևավորում մեր առօրյա կյանքը, նպաստում առողջ հասարակության կառուցմանը և օգնում հաղթահարել դժվարին երկընտրանքները։
Զրույցների ընթացքում պատրաստի ու վերջնական պատասխաններ դժվար թե կարողանանք տալ, բայց հարցեր ու համատեղ փնտրտուքներ՝ ինչքան ուզեք։