🔹 ՄԻԱՎ-ի ամենահուզիչ դեպքերը,
🔹 Խարանն ու խտրականությունը ՄԻԱՎ ունեցող մարդկանց նկատմամբ,
🔹 Բժշկական էթիկան ՄԻԱՎ- ի համատեքստում,
🔹 ՄԻԱՎ-ի իրազեկում,
🔹 ՄԻԱՎ-ի ընկալումները մեր հասարակությունում։
Բուն զրույց. էթիկա հաղորդաշարի երկրորդ եթերաշրջանի հերթական թողարկմանն այս և այլ հարցերի մասին զրուցում են Հայարփի Սահակյանը և «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ նախագահ Ժենյա Մայիլյանը։
Բուն զրույցի շրջանակներում «Էթիկա» հաղորդաշարը մարդկային փոխհարաբերությունների, բարոյական սկզբունքների և որոշումների բարդ աշխարհում ճիշտ կողմնորոշվելու մասին է։ Կփորձենք բացահայտել, թե ինչպես է էթիկան ձևավորում մեր առօրյա կյանքը, նպաստում առողջ հասարակության կառուցմանը և օգնում հաղթահարել դժվարին երկընտրանքները։
Զրույցների ընթացքում պատրաստի ու վերջնական պատասխաններ դժվար թե կարողանանք տալ, բայց հարցեր ու համատեղ փնտրտուքներ՝ ինչքան ուզեք։