Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» հաղորդաշարի հերթական թողարկմանը քաղաքական մեկնաբան Բորիս Նավասարդյանը, «Օրբելի» կենտրոնի փորձագետ Ջոնի Մելիքյանը և Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը քննարկում են հայ-վրաց-ադրբեջանական հարաբերությունները։
🔹 Հայ-վրաց-ադրբեջանական եռակողմ հանդիպումը Թբիլիսիում,
🔹 Եռակողմ ձևաչափի հեռանկարայնությունը,
🔹 Վրացական կողմի արձագանքները,
🔹 Հաջորդ հանդիպումների անցկացման վայրի փոփոխության կարևորությունը,
🔹 Որտե՞ղ է իր ապագան տեսնում Ադրբեջանը,
🔹 Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի վարած արտաքին քաղաքականությունը,
🔹 Մոսկվայի և Թեհրանի արձագանքը,
🔹 Վրաստանի և ԵՄ-ի դերը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում,
🔹 44-օրյա պատերազմը և Ռուսաստանը,
🔹 Անկարայի վերաբերմունքը այս եռակողմ ձևաչափին,
🔹 Ինչո՞ւ է Ադրբեջանին ձեռնտու ներկայիս ստատուս-քվոն,
🔹 Բաքուն Իսրայել-Թուրքիա և Իսրայել-Իրան կոնֆլիկտների խաչմերուկում,
🔹 Ռուս-ուկրաինական պատերազմը և մեր տարածաշրջանը։