🔹ֆրանսերենը Աննա Մաթևոսյանի կյանքում,
🔹Ֆրանսերենի ընձեռած հնարավորությունները,
🔹ԵՊՀ-ի և Մոնպելիեի համալսարանի համագործակցությունը,
🔹Հայաստանցի ուսանողները Մոնպելիեի համալսարանում,
🔹Հայ և ֆրանսիացի ուսանողների և ուսուցման մոտեցումների մասին,
🔹Հայկական օրենսդրության ազդեցությունը ֆրանսիականից,
🔹Հայաստան-Ֆրանսիա իրավական համագործակցություններ,
🔹Մոնպելիեի համալսարանի միջազգային հարաբերությունների համակարգողի գործառույթները,
🔹Erasmus Plus ծրագիր,
🔹Մարդիկ, որ օգնել են մեզ Եղեռնի ժամանակ։
«Բուն զրույց.ֆրանկոֆոնիա» հաղորդաշարի հերթական թողարկմանը այս հարցերի մասին են զրուցում Արփի Նանյանը և Մոնպելիեյի համալսարանում իրավագիտության դոկտոր և միջազգային հարաբերությունների համակարգող, միջազգային և հումանիտար իրավունքի մասնագետ Աննա Մաթևոսյանը։
Ինչպե՞ս է Հայաստանը կապիտալացնում Ֆրանկոֆոնիան։ Ո՞րն է Ֆրանկոֆոնիայի դերը Հայաստանի զարգացման գործում։ Սրանք են այն հարցերը, որոնց անդրադառնում ենք «Բուն զրույց․ֆրանկոֆոնիա» հաղորդմանը զարգացման տարբեր ծրագրերում ներգրավված մեր ֆրանսախոս հյուրերի հետ։