Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» հաղորդաշարի հերթական թողարկմանը պատմաբան Նժդեհ Հովսեփյանը և Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը քննարկում են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը։
🔹 Հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի վերաբերյալ քննարկումները մեր քաղաքական դաշտում,
🔹 Կարգավորման գործընթացի դանդաղելու պատճառները,
🔹 Խաղաղության պայմանագրի իրավական բնույթը,
🔹 Խաղաղության պայմանագիրը և Ադրբեջանի քաղաքական դիրքավորումը մեկ տարի առաջ,
🔹 Ինչո՞ւ Ադրբեջանը չունի խաղաղության պայմանագիր կնքելու մոտիվացիա,
🔹 Ի՞նչը կարող է Ադրբեջանին մղել խաղաղության պայմանագիրը ստորագրելուն,
🔹 Թրամփ-Բայդեն աշխատելաոճերի տարբերությունները,
🔹 ԱՄՆ ներկայիս առաջնահերթությունները,
🔹 Խաղաղության համաձայնագրի հնարավորությունը, ԱՄՆ-ն և Ռուսաստանը,
🔹 «Ադրբեջանի շահ» և «Ալիևի ռեժիմի շահ» հակադրությունը,
🔹 Ադրբեջանն ունի՞ արդյոք անհանգստանալու պատճառ Եվրոպային և ԱՄՆ-ին քաղաքականապես «գցելուց» հետո,
🔹 Թբիլիսիի եռակողմ հանդիպումը,
🔹 Ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի քաղաքական դիրքորոշումը հարաբերությունների կարգավորման վերաբերյալ,
🔹 ՀՀ դիմադրունակության բարձրացման կարևորությունը,
🔹 Պատերազմների իրական դրդապատճառների մասին։