Մահվան ընկալումները բարոյական համատեքստում | Բուն զրույց. Էթիկա

🔹 Մահվան նկատմամբ վախի դրսևորումները,
🔹 Առճակատում մահվան հետ,
🔹 Վիշտը վերապրելու տարբերակներն ու հասարակությունը,
🔹 Ինչպե՞ս չցավեցնել «սփոփանքի խոսքերով»,
🔹 Էվթանազիան էթիկայի տեսանկյունից,
🔹 Մահի ռոմանտիզացիան արվեստում և գրականության մեջ,
🔹 Մարդկային կորուստ ունեցած անձանց խոցելիությունը,
🔹 Ինչպե՞ս երեխայի հետ խոսել մահվան մասին։

Բուն զրույց. էթիկա հաղորդաշարի երկրորդ եթերաշրջանի հերթական թողարկմանը այս և այլ հարցերի մասին զրուցում են Հայարփի Սահակյանը և «Ծնողի դպրոց» ՀԿ զարգացման և բովանդակության գծով տնօրեն, հոգեբան Լուսինե Աղաբեկյանը։

Բուն զրույցի շրջանակներում «Էթիկա» հաղորդաշարը մարդկային փոխհարաբերությունների, բարոյական սկզբունքների և որոշումների բարդ աշխարհում ճիշտ կողմնորոշվելու մասին է։ Կփորձենք բացահայտել, թե ինչպես է էթիկան ձևավորում մեր առօրյա կյանքը, նպաստում առողջ հասարակության կառուցմանը և օգնում հաղթահարել դժվարին երկընտրանքները։
Զրույցների ընթացքում պատրաստի ու վերջնական պատասխաններ դժվար թե կարողանանք տալ, բայց հարցեր ու համատեղ փնտրտուքներ՝ ինչքան ուզեք։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search