Դիլեմա 84. Իրանի շուրջ զարգացումները

Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» հաղորդաշարի հերթական թողարկմանը Քաղաքակրթական և մշակութային կենտրոնի հետազոտող, իրանագետ Աննա Գևորգյանը, միջազգայնագետ Ալեն Շադունցը և Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը քննարկում են Իրանի շուրջ զարգացումները։


🔹ԱՄՆ-Իսրայել-Իրան հարաբերությունների ներկայիս փուլը,
🔹 Իրանի անվստահությունը Թրամփի ադմինիստրացիայի հանդեպ,
🔹 Ռազմական ի՞նչ նպատակներ ունի Իսրայելն Իրանի նկատմամբ,
🔹 Իրան-ԱՄՆ բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ,
🔹 Արդյո՞ք Իրանն իսկապես ուզում է միջուկային զենք ունենալ,
🔹 Ինչո՞ւ է Իրանը միջուկային զենք ստեղծելու ճանապարհին զգուշանում նաեւ արաբական մի շարք երկրներից,
🔹 Իրանի գաղտնի միջուկային օբյեկտները,
🔹 Ռուսաստանի դերը Իրան-Իսրայել հնարավոր առճակատման պարագայում,
🔹 Ի՞նչ տարբերակով է ավելի հավանական Իսրայելի կողմից Իրանի նկատմամբ էսկալացիան,
🔹 Հնարավոր էսկալացիան արդյո՞ք կարող է Իրանում ռեժիմի փոփոխության պատճառ դառնալ,
🔹 Ինչո՞ւ է Իրանը շահագրգռված իսրայելապաղեստինյան կոնֆլիկտով,
🔹 Իրանի թեոկրատական լինելը ի՞նչ երանգներ է հաղորդում իսրայելապաղեստինյան կոնֆլիկտում Իրանի շահագրգռված լինելուն,
🔹 Խաղաղության ինչպիսի՞ պայմանագիրը շահավետ կլինի Իրանի համար,
🔹 Ինչպե՞ս պետք է դիրքավորվի Հայաստանն այս իրավիճակում։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search