Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» հաղորդաշարի հերթական թողարկմանը «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը, «Ականատես» դիտորդական առաքելության ներկայացուցիչ, քաղաքագետ Տիգրան Մուղնեցյանը և Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը քննարկում են Գյումրիում վերջերս տեղի ունեցած ընտրությունները։
🔹 Ի՞նչ առանձնահատկություններով և խնդիրներով ընթացան ընտրությունները Գյումրիում,
🔹 Ընտրողի կամքի վրա ազդելու ի՞նչ մեթոդներ են կիրառվել նախքան ընտրությունները,
🔹 Ի՞նչ ձեռքբերումներ կային այս ընտրություններում,
🔹 Ինչո՞վ էին այս ընտրություններն աննախադեպ,
🔹 Հետընտրական ինչպիսի՞ զարգացումներ կարելի է սպասել ստեղծված իրավիճակում,
🔹 Վարդան Ղուկասյան-Մարտուն Գրիգորյան կոնֆլիկտի մասին՝ հակիրճ,
🔹 Ըստ ՏԻՄ օրենսգրքի՝ ինչպե՞ս է ընտրվելու քաղաքապետը,
🔹 Որքանո՞վ է տրամաբանական և հավանական, որ ՔՊ-ն քաղաքապետ կընտրի Մարտուն Գրիգորյանին՝ Վարդան Ղուկասյանի ընտրվելը խոչընդոտելու համար,
🔹 Հայաստանում որքա՞ն գումար է հատկացվում ՏԻՄ-երին։
🔹 Ինչո՞ւ է Վարդան Ղուկասյանի՝ քաղաքապետ դառնալը վտանգավոր ոչ միայն ՀՀ-ում ժողովրդավարության, այլև ՔՊ-ի կուսակցական շահերի տեսանկյունից,
🔹 Որքանո՞վ են Գյումրու քաղաքապետի թեկնածուների գաղափարները համապետական,
🔹 Ի՞նչ նախադրյալներ կան մտածելու, որ նոր ընտրություններում այլ արդյունքներ կգրանցվեն,
🔹 Որքանո՞ վ են ընտրությունները Հայաստանում քաղաքական, և որքանո՞վ՝ անձերով պայմանավորված,
🔹 Ինչո՞ւ թեկնածուների մեծ մասը չեն ցանկանում ասոցացվել որևէ կուսակցության հետ,
🔹 Ինչո՞ւ է կարևոր, որ ՏԻՄ ընտրություններում նույնպես ներդրվի համամասնական ընտրակարգ,
🔹 Որո՞նք են կոալիցիաների և դաշինքների տարբերությունները։