🔹Արվեստաբան Էմմա Չուքասզյանի կյանքում ինչո՞վ էր պայմանավորված ֆրանսերենի ուսանումը։
🔹Ի՞նչ դեր ունի ֆրանսերենը միջնադարյան արվեստ ուսումնասիրողի համար։
🔹Ովքե՞ր են ֆրանսերեն ամենահայտնի հայագիտական ուսումնասիրությունների հեղինակները։
🔹Որտեղի՞ց է գալիս ձեռագրագիտության և մանրանկարչության հանդեպ Էմմա Չուքասզյանի ունեցած հետաքրքրությունը։
🔹Որո՞նք են Էմմա Չուքասզյանի գիտական հետաքրքրությունները։
🔹Ո՞վ է ֆրանսերենով գրված հայագիտական ուսումնասիրությունների հիմնական ընթերցողը։
🔹Ինչպե՞ս է արհեստական բանականությունն ազդում միջնադարյան արվեստի հանդեպ երիտասարդության ցուցաբերած հետաքրքրության վրա։
🔹Գիտական ուսումնասիրություններում արդյո՞ք արվեստն ու ժամանակն ունեն համաժամանակյա ընթացք։
🔹Որո՞նք են Էմմա Չուքասզյանի գործունեության ընթացիկ ուղղությունները։
«Բուն զրույց.ֆրանկոֆոնիա» հաղորդաշարի հերթական թողարկմանը այս հարցերի շուրջ են զրուցում Արփի Նանյանը և Մոնպելիեի Պոլ Վալերիի անվան համալսարանի միջնադարյան պատմական գիտությունների և արվեստի պատմության դոկտոր, ՀԱՀ դասախոս Էմմա Չուքասզյանը։
Ինչպե՞ս է Հայաստանը կապիտալացնում Ֆրանկոֆոնիան։ Ո՞րն է Ֆրանկոֆոնիայի դերը Հայաստանի զարգացման գործում։ Սրանք են այն հարցերը, որոնց անդրադառնում ենք «Բուն զրույց․ֆրանկոֆոնիա» հաղորդմանը զարգացման տարբեր ծրագրերում ներգրավված մեր ֆրանսախոս հյուրերի հետ։