Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» հաղորդաշարի հերթական թողարկմանը ՀՀ ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանը, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, փիլիսոփայության դոկտոր Աշոտ Ոսկանյանը և Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը վերլուծում են «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը թեման։
📍intro
📍Ի՞նչ է իրենից ներկայացնում Իրական Հայաստանի գաղափարախոսությունը,
📍 Ո՞րն է «Իրական Հայաստանի» հակադիր բևեռը կամ այսպես ասած` «Ոչ իրական Հայաստանը», որին հակադրվում է «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը,
📍 Իրական Հայաստանի և պատմական Հայաստանի հակադրությունը պատմական համատեքստում,
📍Արդյո՞ք «Երրորդ ուժի բացառման սկզբունքին» չհետևելը շեղում էր Անկախ պետականություն կառուցելու ճանապարհից,
📍Ինչո՞ւ և ինչպե՞ս Հայաստանի հանրապետությունն անկախացավ որպես «Սիամական երկվորյակ» կամ «Կովկասի սապատավոր», և արդյո՞ք Հայաստանի այդ կարգավիճակն անխուսափելի էր,
📍Ի՞նչ կոմպրոմիսների արդյունքում են գրվել ՀՀ հիմնադիր փաստաթղթերը,
📍Ի՞նչ հանգամանքներում ՀՀ անկախության հռչակագրում տեղ գտավ հայոց ցեղասպանության թեման,
📍Ինչպե՞ս հասկանալ «Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» կետը,
📍Ի՞նչ է նշանակում «Ինչպես հոգին մարմնով դառնում է մարդ, այնպես էլ ազգը պետությամբ դառնում է ժողովուրդ» թեզը։