Play Video
Բուհ-աշխատաշուկա կապ | NextGen

Բուհ-աշխատաշուկա կապ թեմայով NextGen փոդքասթի այս թողարկմանը զրուցում են Ռուբեն Բանուչյանը, ԵՊՀ շրջանավարտ, սոցիոլոգ, հետազոտող Գայանե Դավթյանը և ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Կարինե Նազարյանը։

🔹Բուհ-աշխատաշուկա կապն ինչո՞ւ է կարևոր և արդիական։
🔹ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն ի՞նչ գործունեություն է ծավալում աշխատաշուկայի գործընկերների հետ։
🔹Արդյո՞ք բուհի կրթական ծրագրերը համապատասխանում են աշխատաշուկայի պահանջներին։
🔹Ի՞նչ պարտավորություններ ունի բուհը աշխատաշուկային բավարարելու համար։
🔹Ինչպիսի՞ն է գործատուների կողմից բուհի տրամադրած կադրերի մասին հետադարձ կապը։
🔹Ի՞նչ է իրենից ներկայացնում հակաինտելեկտուալիզմի շարժումը։

NextGen փոդքասթը հնարավորություն է ընձեռում երիտասարդ առաջնորդներին փորձագետների, հանրային գործիչների հետ միասին քննարկելու ՀՀ-ի առաջ ծառացած հիմնարար մարտահրավերները և խնդիրները՝ առավելապես կենտրոնանալով խաղաղության, արտաքին և ներքին քաղաքական գործընթացների վրա։
Այս ձևաչափը թույլ կտա համեմատականներ անցկացնել ավագ և երիտասարդ սերունդների մտքերի, պատկերացումների և վերլուծությունների միջև միևնույն հարցերի և թեմաների շուրջ։

Հաղորդաշարն իրականացվում է «Ռեստարտ» գիտակրթական-բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search