Արցախի հայաթափման հետքերով Ժողանվտանգություն փոդքասթի հերթական թողարկմանը զրուցում են ԺԱՏԿ նախագահ Տիգրան Գրիգորյանը և ԺԱՏԿ ռազմական փորձագետ Էդուարդ Առաքելյանը։
🔹 Ինչո՞ւ և ո՞ր շրջանակների կողմից էր առավելապես տարածվում այն պատումը, որ Արցախը հանձնվել է «առանց մեկ կրակոցի»։
🔹 Ինչո՞ւ է տարածվող այդ պատումը խնդրահարույց։
🔹 Ադրբեջանն ի՞նչ երկընտրանքի առջև էր կանգնեցրել Արցախի հայությանը։
🔹 Ի՞նչ է իրենից ներկայացնում «պարտվողի համախտանիշը»։
🔹 Ի՞նչ մեթոդներով է հնարավոր եղել նույնականացնել , թե 2023 թ․ մեկօրյա պատերազմում սպանված ադրբեջանցիները ինչ ստորաբաժանումների ծառայողներ են եղել։
🔹 Ինչո՞ւ Հայաստանը գործնականում չէր կարող օգնել Արցախին։
🔹 Ինչո՞ւ Արցախի զինված ուժերում մեծ փորձառություն ունեցող մարդկանց մի մասը չի ցանկանում շարունակել գործը Հայաստանում, և ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցի վերաբերյալ ՀՀ կառավարությունը։
🔹 ՀՀ զինված ուժերում ի՞նչ բարեփոխումներ են ընթանում, և որքանո՞վ են այդ բարեփոխումներն արդյունավետ։