Արբիտրաժի առավելությունները թեմայի մասին Բուն զրույց․Արբիտրաժ հաղորդաշարի ամփոփիչ թողարկմանը զրուցում են Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը և Հայաստանի արբիտրների ասոցիացիայի նախագահ Արամ Խաչատրյանը։
🔹Ի՞նչ պետք է իմանալ արբիտրաժի մասին։
🔹Որքանո՞վ է կարևոր արբիտրաժային համաձայնությունն արբիտրաժի գործընթացում։
🔹Ո՞ր դեպքերում արբիտրաժի ո՞ր տեսակին է ավելի նպատակահարմար դիմել։
🔹Ինչպե՞ս բարձրացնել արբիտրաժի նկատմամբ վստահության մակարդակը։
🔹Ի՞նչ աշխարհայացք ու արժեքներ պետք է ունենա արբիտրը հաջողության հասնելու համար։
Արբիտրաժը վեճերի լուծման այլընտրանքային գործընթաց է, որը կիրառվում է անհատների և կազմակերպությունների կողմից՝ ավանդական դատական համակարգից դուրս իրավական տարաձայնությունները լուծելու համար:
Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը մատուցում է բարձրորակ ծառայություններ վեճերի այլընտրանքային լուծման եղանակների բնագավառում՝ ծառայելով որպես մշտապես գործող արբիտրաժային և հաշտարարական հաստատություն։
Ավելի մանրամասն կարող եք կարդալ մեր պաշտոնական կայքում` www.amca.am