Play Video
Հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը 2024-2025 թթ․

Հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը 2024-2025 թթ․ թեման Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» հաղորդաշարի հերթական թողարկմանը վերլուծում են տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը, քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը և Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը:

🔹Հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ ի՞նչ կանխատեսումներ կային 2023-ի ավարտին, և դրանցից որո՞նք իրականություն դարձան 2024-ին։
🔹Ներկայումս ի՞նչ փուլում են հայ-թուրքական հարաբերությունները, և որքանո՞վ են դրանք փոխկապակցված հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ։
🔹2024-ին հայ-ադրբեջանական բանակցություններում ի՞նչ հաջողություններ են գրանցվել։
🔹Ադրբեջանական պաշտոնական հռետորաբանությունն ինչո՞վ է հակասում բանակցությունների տրամաբանությանը։
🔹Ինչո՞ւ է քիչ հավանական, որ 2025 թվականին Ադրբեջանը նոր էսկալացիա կսանձազերծի Հայաստանի նկատմամբ։
🔹Ո՞րն է Ադրբեջանի դրդապատճառը ՀՀ սահմանադրությունը փոխելու պահանջ ներկայացնելիս։
🔹ԱՄՆ նոր վարչակարգի քաղաքականությունը ինչպե՞ս կարող է ազդել հայ-ադրբեջանական բանակցությունների վրա։
🔹Ի՞նչ հավանական սցենարներ կան 2025 թվականի համար` հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստում։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search