Խորհրդային Հայաստանի ուսումնասիրությունները՝ որպես պատմության վերաիմաստավորման փորձ
🔹Ազգայնականության և պահանջատիրության մասին իրավականորեն խոսելու ի՞նչ նախադրյալներ կային ԽՍՀՄ-ում մինչև 1965 թվականը։
🔹Խորհրդային Հայաստանում հայերենի գերակայության անկման ու ռուսերենի էլիտարացման թեման բարձրաձայնող անձինք ի՞նչ ճակատագրի էին արժանանում։
🔹Ինչպե՞ս հայերենին ու վրացերենին հաջողվեց խուսափել ավանդական այբուբենից հրաժարվելուց և կյուրեղագրի անցնելուց՝ ի տարբերություն խորհրդային մյուս հանրապետությունների։
🔹Արդյո՞ք Ռուսաստանը ակադեմիական մակարդակով խուսափում է իր գաղութատիրական անցյալից։
🔹Ռուսաստանն ինչպե՞ս է ռուսաց լեզուն որպես զենք օգտագործում հետխորհրդային երկրներում։
«Բուն զրույց․ Արտաքին քաղաքականություն» հաղորդաշարում այս և այլ հարցերի շուրջ զրուցում են Աննա Գևորգյանը և հետազոտող, արևելագետ Գևորգ Ավետիքյանը։