KASA հիմնադրամ. հանձնառություն հանուն ֆրանկոֆոնիայի և հանուն համայնքների ու անհատների սոցիալ-տնտեսական զարգացման
🔹Ինչպե՞ս և ում կողմից ստեղծվեց ԿԱԶԱ հիմնադրամը,
🔹Ինչպե՞ս է բացվում ֆրանսերեն KASA հապավումը,
🔹Ի՞նչ ձգտումներ և նպատակներ ունի KASA-ն ֆրանկոֆոնիայի ոլորտում,
🔹Ինչպե՞ս է ԿԱԶԱ-ի փիլիսոփայությունն ընդգրկվում ներկային աշխարհաքաղաքական բարդ համատեքստի մեջ,
🔹Ի՞նչ նախագծեր է իրականացնում ԿԱԶԱ-ն,
🔹Ինչպե՞ս է ԿԱԶԱ-ն նպաստում ֆրանկոֆոն համայնքների աճին և հարատևությանը միջազգային և տեղական մակարդակներում,
🔹ԿԱԶԱ-ն ունի՞ արդյոք տարածաշրջանային հիմնադրամ դառնալու հավակնություն,
🔹Ովքե՞ր են ԿԱԶԱ-ի ծրագրերի հիմնական թիրախային խմբերը։
«Բուն զրույց.ֆրանկոֆոնիա» հաղորդաշարի հերթական թողարկմանը այս հարցերի շուրջ են զրուցում Արմեն Բաղդասարյանը և ԿԱԶԱ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, միջմշակութային մարզիչ Լյուսիլ Մոնտարիոլը։
Ինչպե՞ս է Հայաստանը կապիտալացնում Ֆրանկոֆոնիան։ Ո՞րն է Ֆրանկոֆոնիայի դերը Հայաստանի զարգացման գործում։ Սրանք են այն հարցերը, որոնց անդրադառնում ենք «Բուն զրույց․ֆրանկոֆոնիա» հաղորդմանը զարգացման տարբեր ծրագրերում ներգրավված մեր ֆրանսախոս հյուրերի հետ։