2024 թ․ հոկտեմբերից հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդների համար իրականացվում է «Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագիրը։
Ծրագրի մասին զրուցում են Հայաստան Գրիգորյանը և ծրագրի փորձագետ, «ԱՅԲ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը։
Շարքը նվիրված է կրթական համակարգի խնդիրներին ու մարտահրավերներին, զարգացման հեռանկարներին և այսօր կրթության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների ազդեցությանը։
Զրույցից զրույց կրթության վերաբերյալ դրվում է «ինչպես» հարցը․ ինչպե՞ս ունենալ լավ կրթական համակարգ, ինչպե՞ս մոտիվացնել սովորողներին և դասավանդողներին, ինչպե՞ս ճիշտ կազմակերպել կամ կառավարել կրթությունը, ինչպե՞ս ստեղծել լավ դասագրքեր և այլն։