Նոր ընտրակարգի փորձարկումը Գյումրի համայնքում թեմայով զրուցում են Ռուբեն Բանուչյանը, Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության անդամ Զոյա Միքայելյանը և ՀԱՀ ուսանող Արմեն Ֆլջյանը։
🔹Ի՞նչ է իրենից ներկայացնում փրայմերիսը։
🔹Ինչո՞ւ Գյումրիում փրայմերիսի անհրաժեշտություն առաջացավ։
🔹Որքանո՞վ է խնդրահարույց փրայմերիսի գործընթացը լեգիտիմ ընտրություններ իրականացնելու համատեքստում։
🔹Ի՞նչ սկզբունքով է իրականացվում փրայմերիսը ԱՄՆ-ում։
🔹Արդյո՞ք Հայաստանի կուսակցական համակարգը հասել է կայացվածության այն մակարդակին, որ նպատակահարմար էր մի նոր գործիք ներդնել։
NextGen փոդքասթը հնարավորություն է ընձեռում երիտասարդ առաջնորդներին փորձագետների, հանրային գործիչների հետ միասին քննարկելու ՀՀ-ի առաջ ծառացած հիմնարար մարտահրավերները և խնդիրները՝ առավելապես կենտրոնանալով խաղաղության, արտաքին և ներքին քաղաքական գործընթացների վրա։
Այս ձևաչափը թույլ կտա համեմատականներ անցկացնել ավագ և երիտասարդ սերունդների մտքերի, պատկերացումների և վերլուծությունների միջև միևնույն հարցերի և թեմաների շուրջ։
Հաղորդաշարն իրականացվում է «Ռեստարտ» գիտակրթական-բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։