Էթիկան առողջապահության ոլորտում | Դիլեմաներ և լուծումներ
Տեխնոլոգիական զարգացումն ինչպե՞ս է ազդում բժիշկ-պացիենտ հարաբերությունների վրա։
Առավելապես ո՞ր բժիշկներն են ավելի պահանջված պացիենտների կողմից։
Պետությունը որքանո՞վ իրավունք ունի հանուն հանրային առողջության՝ անհատի ազատությունը սահմանափակելու։
Ինչպե՞ս է քաղաքականացվում պատվասումների թեման աշխարհում։
Արհեստական բանականությունը ինչպե՞ս է ազդել բժշկական համակարգի վրա։
Ի՞նչ մակարդակում է Հայաստանը բժշկական գաղտնիքը պահելու տեսանկյունից։
Ինչքանո՞վ է առողջապահության ոլորտի առևտրայնացումն ազդում էթիկական նորմերի պահպանման վրա։
Բուն զրույց. էթիկա հաղորդաշարի հերթական թողարկմանը այս և այլ հարցերի մասին զրուցում են Հայարփի Սահակյանը և ԱԺ պատգամավոր, առողջապահության մասնագետ Արսեն Թորոսյանը։
Բուն զրույցի շրջանակներում «Էթիկա» հաղորդաշարը մարդկային փոխհարաբերությունների, բարոյական սկզբունքների և որոշումների բարդ աշխարհում ճիշտ կողմնորոշվելու մասին է։ Կփորձենք բացահայտել, թե ինչպես է էթիկան ձևավորում մեր առօրյա կյանքը, նպաստում առողջ հասարակության կառուցմանը և օգնում հաղթահարել դժվարին երկընտրանքները։
Զրույցների ընթացքում պատրաստի ու վերջնական պատասխաններ դժվար թե կարողանանք տալ, բայց հարցեր ու համատեղ փնտրտուքներ՝ ինչքան ուզեք։