Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպություն թեմայով Բուն զրույց․Արբիտրաժ հաղորդաշարի հերթական թողարկմանը զրուցում են Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը և ՀԿԿ նախագահ Գայանե Դեմիրճյանը։
🔹Ի՞նչ է ԻԿԿ – ն և ե՞րբ է հիմնադրվել։
🔹Ի՞նչ գործառույթներ ունի ԻԿԿ-ն որակական հաշտարարության զարգացման գործընթացում։
🔹Ի՞նչ հետագա նպատակներ և ծրագրեր ունի ԻԿԿ-ն։
🔹Ինչպե՞ս են դառնում ԻԿԿ անդամ, և արդյո՞ք պարտադիր է ԻԿԿ անդամ լինել բոլոր հաշտարարների համար։
🔹Որո՞նք են հատկապես առցանց հաշտարարության առավելությունները վեճերի լուծման տեսանկյունից։
🔹Արդյո՞ք ԻԿԿ-ն ունի մարզերում հաշտարարության խթանմանն ուղղված հայեցակարգ։
Արբիտրաժը վեճերի լուծման այլընտրանքային գործընթաց է, որը կիրառվում է անհատների և կազմակերպությունների կողմից՝ ավանդական դատական համակարգից դուրս իրավական տարաձայնությունները լուծելու համար:
Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը մատուցում է բարձրորակ ծառայություններ վեճերի այլընտրանքային լուծման եղանակների բնագավառում՝ ծառայելով որպես մշտապես գործող արբիտրաժային և հաշտարարական հաստատություն։ Ավելի մանրամասն կարող եք կարդալ մեր պաշտոնական կայքում` www.amca.am