Կրթություն և արտաքին քաղաքականություն փոխհարաբերությունների մասին «Բուն զրույց․ Արտաքին քաղաքականություն» հաղորդաշարում զրուցում են Աննա Գևորգյանը և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանը։
🔹Արդյո՞ք մենք ունենք փոփոխվող աշխարհին ադապտացվելու բավարար ներքին ռեսուրսներ։
🔹Արտաքին աշխարհի մասին ի՞նչ թյուր պատկերացումներ են տարածված մեր հասարակությունում։
🔹Ո՞ր 4 ոլորտների վրա պետք է հիմնված լինի կրթությունը։
🔹Զուգահեռներ «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի և պետության զարգացման մեջ կրթության ունեցած դերի միջև։
🔹Ինչպե՞ս պետք է լինեն քաղաքացի-պետություն հարաբերությունները։
🔹Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի պետությունը կրթական համակարգի զարգացման և համապատասխան հասարակություն ձևավորելու համար։